Ավստրալացի գիտնականները կարծում են̦, որ ալկոհոլի օգտագործումը̦ ծխելը̦ քիչ շարժվելը և նստած կենսակերպը̦ անառողջ սնունդը և 9 ժամից ավելի քնելը միասին կարող են առաջիկա 6 տարվա ընթացքում հանգեցնել մարդու մահվան: Այս մասին հայտարարում է PLOS Medicine-ը:

 


Սիդնեյի համալսարանի բժիշկները 6 տարի շարունակ հետևել են մինչև 45 տարեկան 230 հազար կամավորների: Ստացված արդյունքների հիման վրա գիտնականները կազմել են մահացու վտանգավոր սովորությունների ցանկը: Նրանք հայտարարում են̦ որ ալկոհոլի և ծխախոտի պարբերական օգտագործումից հրաժարվելով կարելի է էականորեն երկարացնել կյանքի տևողությունը:

 


Նստակյաց կենսակերպն ու անառողջ սնունդը ևս մեծապես վնասում են ձեր առողջությանը և կրճատում կյանքի տևողությունը: