Մեքսիկական Էրմոսիլյո քաղաքի բնակչուհիներից մեկն իր հարսանիքից մեկ օր առաջ մտերիմ ընկերուհիների հետ խնջույք է կազմակերպել՝ նշելու «ազատ կյանքի» վերջին օրը: Սակայն հարսնացուն՝ Էմման, սիրահարվել է մի անծանոթի ու բոլորի աչքի առաջ համբուրվել նրա հետ: Դրանից հետո նա չեղարկել է 24 ժամից կայանալիք հարսանիքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էմմայի և անծանոթի կրքոտ համբույրի տեսանյութը տարածվել է համացանցում ու հասել փեսացուին՝ Պաբլո Տորես Գանդարային: Այնուհանդերձՙ հարսանիքի չեղարկման որոշումն առաջինը կայացրել է ոչ թե փեսացուն, այլ՝ Էմման: