Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեսիկա Օ’Բրայենը իր ֆեյսբուքյան էջում պատահաբար կամ դիտմամբ հրապարակել է իր մերկ կրծքի լուսանկարը:
Կինը Buy and Sell խմբում տեղադրել է իր բազմոցի վաճառքի մասին հայտարարություն՝ ավելացնելով կահույքի մի քանի լուսանկար:
Սակայն 25-ամյա Օ’Բրայենը չի նկատել, թե ինչպես է լուսանկարների մեջ հայտնվել իր մերկ կրծքի սելֆին: Բայց հնարավոր է նաև նա այդպիսով ցանկացել է ուշադրություն գրավել:
Այնուհանդերձ՝ հրապարակումից որոշ ժամանակ անց խմբի ադմինիստրացիան ջնջել է բաց լուսանկարով գրառումը:
Սոցցանցի օգտատերերը հասցրել են սքրինշոթով պահպանել հայտարարությունը մինչ դրա խմբագրումը: