Խոյ
Դիմանալ Խոյ-կնոջը կարող է միայն շատ ուժեղ տղամարդը։ Գառնուկ ձևանալով՝ այդ կինը միանգամից իր բնավորությունը ցույց չի տա։ Իսկ հետո․․․ Այս կինը կփորձի ճկել ցանկացած տղամարդու, և որքան ուժեղ լինի մրցակիցը, այդքան թեժ կլինի պայքարը։ Ամեն Աստծո օր այդ համառը մի փոքրիկ Առմագեդոն պետք է ապրի։ Այստեղ կա երկու ելք՝ պայքարել մինչև վերջ, կամ մոռանալ և հանձնվել ։ Սակայն այդ դեպքում Խոյ – կնոջ հետքարքրությունը կկորչի և նա կսկսի փնտրել նոր՝ ավելի ուժեղ մրցակից։ «Կյանքը պայքար է» ՝ սա է Խոյ-կնոջ կարգախոսը։ Շատերին դուր է գալիս։
Ցուլ
Ցուլ կնոջ դասական կերպարը՝ սղոց շնաձուկ։ «Կսղոցի» ցանկացած տղամարդու։ Նրա կանացի զինանոցում կան նաև շանտաժն ու մանիպուլյացիան։ Այս կնոջ համար ամուսինը, որը հեռուստացույցի կամ համակարգչի առջև է նստած՝ թշնամի է, որին շատ շտապ որևիցե օգտակար գործ է պետք գտնել։ Ցուլ-կնոջից չես թաքնվի՝ կգտնի և կստիպի անել այն, ինչը հարկ է համարում։ Եթե ամուսինը նրան սիրում է և համբերատար է , ապա ժամանակի ընթացքում կարող է կարիերայում մեծ հաջողությունների հասնել։
Երկվորյակներ
Այս կանայք սիրախաղ և ֆլիրտ են սիրում։ Սակայն ոչ բոլոր տղամարդիկ կարող են ամուսնության ընթացքում մշտապես սիրախաղ ապահովել։ Իսկ Երկվորյակ – կինը տեսնում է իր ամուսնու ողջ էությունը, իսկ ինչը որ չի տեսնում՝ կիմանա վաղ թե ուշ, և ամեն հարմար պահի մատնացույց կանի նրա բնավորության բոլոր բացասական կողմերը։ Սակայն եթե տրամադրությունը լավ է, ապա կօգտագործի այդ գիտելիքները անձնական նպատակներով։ Իսկ ընդհանուր առմամբ այս կանայք բավականին թեթև են շփման մեջ և կենսուրախ, երբեմն էլ՝ արկածախնդիր։ Ամուսնությանը վերաբերվում են նույնքան թեթև և սիրում են բազմազանությունը, ինչը պետք է հաշվի առնել և չսպասել այս կանանցից խորը և ուժեղ զգացմունքների ։ Բայց այս կնոջ հետ երբեք չեք ձանձրանա։
Խեցգետին
Խեցգետինը կատարյալ կին կլինի ։ Նրա համար առաջին տեղում միշտ տունը կլինի։ Հոգատար մայր և կին է, կարգն ու հարմարավետությունն ապահովված են։ Ճիշտ է , իրենք շատ նուրբ հոգի ունեն և ժամանակ առ ժամանակ տրամադրության տատանումներ են նկատվում, սակայն ո՞ւմ հետ չի պատահում։ Երազկոտությունը վերածվում է պրագմատիզմի, իսկ խստությունը հանկարծ քնքշություն է դառնում։ Այն տղամարդը, որը կարծքում է , որ Աստծո պարգևի է արժանացել և կարող է չզբաղվել տնային և ընտանեկան խնդիրներով, իսկույն կպատժվի և մանրամասն հրահանգներ կստանա, թե ինչ է նա պարտավոր անել, ինչն է կյանքում կարևոր և ով է տան տերը։
Առյուծ
Առյուծ-կինը պետք է փայլի։ Եթե նրան հաջողվել է հարուստ ամուսին գտնել, որը պատրաստ է ապահովել շքեղ հանգիստը, ժամանցը, երեկույթները, ապա այդ կինը տղամարդուն հնարավորություն կտա շարունակել աշխատել իր բարօրության համար։ Հակառակ դեպքում ամուսինը ստիպված կլինի կատարել թագուհու հրահանգները։ Այս տարբերակներից յուրաքանչյուրն էլ պրագմատիկ և հզոր Առյուծ-կինը կկարգավորի այնպես, որ բոլորին հարմար լինի․ տղամրդն աշխատում է, կինը՝ աստղ է և թագուհի ամենուր, և բոլորը հիանում են, թե որքան շքեղ կին է և օրինակելի ընտանիք։
Կույս
Կույս-կանայք ապրում են և մտքով , և սրտով։ Իրենք շատ լավ տնային տնտեսուհիներ են՝ տնտեսող, կոկիկ և պրակտիկ։ Այո, երբեմն ձանձրալի են, և ի՞նչ։ Մի՞թե դուք երբեք չեք նվնվում։ Փոխարենը Կույսը միշտ հասկանում և աջակցում է ամուսնուն՝ գրեթե ցանկացած իրավիճակում։ Տղամարդու լավագույն ընկերը կինն է։ Այս կանոնը Կույսի ամուսինը պետք է անգիր հիշի։ Նույնիսկ երբ նա սկսում է ձանձրացնել իր ամուսնուն։ Սակայն բոլոիրի մոտ էլ պատահում է այս տեսակ ժամանակավոր «խենթություններ» ․ ընտանեկան կյանքում ամեն բան հարթ չի կարող լինել։
Կշեռք
Կշեռք-կնոջ բնությունը բավականին հակասական է։ Նրա մեջ համատեղված են հակասող հատկանիշներ՝ նրբություն և կոպտություն, նա շատ էմոցիոնալ չէ և միևնույն ժամանակ կարող է շատ հեշտությամբ բռնկվել։ Նուրբ և փոքր-ինչ գոռոզ կինը սովոր չէ ծանրաբեռբվածությանը, որը հաճախ է պատահում կյանքում։ Կենցաղում անիմաստ էակ է, և ավելի լավ կլինի , եթե ամուսինն այդ բեռը վերցնի իր ուսերին՝ ապահովի նրա հարմարավետությունն ու ուրախացնի տարատեսակ հաճելի անակնկալներով և ամեն կերպ պաշտպանի կնոջը անախորժություններից և դժվարություններից։
Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: