1in.am-ը գրում է.«Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը քննադատել է The Wall Street Journal-ին՝ ամբողջական էջով տպագրված՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդային հայտարարության համար։
Կիրակի նա պարբերականի հասցեին ուղղված պարսավանքով հոդված է տպագրել New York Times-ում՝ «Ցեղասպանության ժխտում չի կարող թույլատրվել» վերտառությամբ։
Քարդաշյանը նշել է, որ իրեն ու իր ընտանիքին խորթ չեն մամուլում տեղ գտնող սուտ հրապարակումները։ Սուտ լուրերը լավ վերնագրեր են ստեղծում, լավ վերնագրերն ապահովում են լավ վաճառք՝ ասել է Քարդաշյանը՝ հավելելով, որ Ցեղասպանությունը ժխտող հրապարակմանը, սակայն, չէր կարող անտարբեր մնալ։
Քարդաշյանը իր հրապարակման մեջ հաստատում է, որ գովազդը եղել է վճարված «Թուրքական հարթակ»-ի կողմից։ Քարդաշյանը հրապարակումն անվանել է «անշրջահայաց» և «բարոյապես անպատասխանատու» և կոչ է արել մտածել նման գործողությունների հետևանքների մասին։
Շարունակությունն `այստեղ: