Armstar.am-ը գրում է.
Արփինե Գաբրիելյանին հեռուստադիտողը ճանաչեց որպես երգչուհի, ապա՝ դերասանուհի, իսկ այժմ էլ տեսնում է հաղորդավարուհու դերում:
Կայքին Արփինեն կպատմի իր երաժշտական դադարի, սերիալներում չնկարահանվելու, ԱՄՆ մեկնելու և անձնական կյանքի մանրամասները:
Տեղյակ ենք, որ ԱՄՆ մեկնել եք աշխատանքի բերում և դերասանական կարիերա սկսելու
նպատակով, իսկ կարո՞ղ է որոշեք մշտական բնակություն հաստատելայդտեղ:
Այո՛, գործի բերումով վերջերս հաճախ եմ մեկնում Միացյալ Նահանգներ: Բայց Հայաստանում դեռ շատ անելիքներ ունեմ: Միգուցե ինչ որ հետաքրքիր և կարևոր առաջարկի դեպքում որոշեմ մշտական բնակություն հաստատել այնտեղ, բայց առայժմ ես ապրում եմ Հայաստանում:
Հայտնի ընկերություններից աշխատանքի առաջարկներ դեռ չեք ստացե՞լ:
Եթե նկատի ունեք ամերիկյան հայտնի ընկերություններից, ապա ոչ՛, չեմ ստացել: Ավելի ճիշտ՝ հստակ առաջարկներ դեռ չեմ ստացել:
Իսկ ո՞րն է Ձեզ համար ամենացանկալի աշխատանքի առաջարկը:
Ինչու՞ ոչ, հոլիվուդյան արտադրության ինչ որ նախագծում ընդգրկվելը:
Ի՞նչ նորություններ կան հաղորդավարուհու անձնական կյանքում, գտե՞լ եք Ձեր սիրելիին:
Առայժմ նորություններ չկան իմ անձնական կյանքում: Դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի Արփինե Գաբրիելյանի երկրորդ կեսը:
Չեմ կարող ասել թե ինչպիսին պետք է լինի իմ երկրորդ կեսը : Պարզապես ես պետք է հասկանամ, որ նա իմն է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում