LadyNews.am-ը գրում է.

 

Խանդը զգացողոթյուն է, որը մեծամասամբ իր մեջ բացասական երանգ է պարունակում և այն զգացող մարդուն պատճառում շատ խնդիրներ: Իր բնույթով խանդը քայքայիչ զգացողություն է, չնայած հարաբերությունների սկզբում հաճելի կծվություն է հաղորդում դրանց:

 

Սակայն ժամանակի ընթացքում այդ կպչուն զգացողությունը կարող է վերածվել մշտական վերահսկողության, որը բերում է միջանձնային լարման, վեճերի և վերջում՝ հարաբերությունների ավարտին: Եվ այսպես ի՞նչ է խանդը սիրո նշա՞ն, թե՞ ինքնավստահության պակաս: Հոգեբանները օգնում են պատասխանել այդ հարցին:

 

Նա, ով խանդում է, առաջին հերթին ինքնավստահության պակաս ունի, նա դյուրագրգիռ է, բարկանում է զույգընկերոջ վրա: Խանդողն ավելի շատ կախված է զուընկերոջ զգացմունքներից: Խանդոտներից ավելի շատ ցանկանում են բաժանվել, հեռանալ՝ կպչուն մտքերից, հարաբերություններ պարզելուց, մշտական հետապնդումներից, որոնք խախտում են մարդու անձնական ազատությունը: Խանդը կարող է կործանել նույնիսկ ամենաամուր հարաբերությունները: Այն կախվածության զգացողություն է:

 

 

Շարունակությունը` այստեղ: