Ավստրալական «X-Factor» նախագծում երգչուհի Մաշա Մնջոյանի հնարավոր մասնակցության մասին Life.panorama.am-ն ամիսներ առաջ առաջինն է տեղեկացրել: Թղթաբանական որոշ խնդիրների պատճառով երգչուհուն չհաջողվեց մասնակցել ավստրալական «X-Factor»-ին, փոխարենը՝ շուրջ երեք ամիս Սիդնեյ քաղաքում անցկացնելու ընթացքում Մաշան հասցրեց ոչ միայն սիրել այդ քաղաքն, այլեւ աշխատանքային այլ ծրագրեր իրականացնել:
Մաշան արդեն Երեւանում է, իսկ այսօր տպավորությունների ու առաջիկա ծրագրերի մասին կիսվել է Life.panorama.am-ի հետ:
«Իմ այցը Ավստրալիա իր բուն նպատակն ուներ՝ առաջին փուլը հաղթահարելուց հետո պետք է շարունակեի մասնակցել այնտեղի «X-Factor» նախագծին, սակայն մուտքի արտոնագրման ինչ-ինչ պատճառներով հետագա մասնակցությունս չստացվեց: Ամեն դեպքում՝ շատ ժամանակ ունեի այնտեղ մնալու համար, ու հասցրեցի Սիդնեյում ապրող իմ հարազատների հետ լավ ժամանակ անցկացնել, այցելել նախկինում բաց թողած բոլոր վայրերն ու վայելել հրաշալի բնությունը: Ինչպես նաեւ ծանոթանալ ու շփվել տարբեր երկրներից ու տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, եւ վերջապես՝ ինձ հաջողվեց ծանոթանալ այնտեղի հայ երաժիշտների հետ, որոնց հետ կարճ ժամանակում իրենց ոճով խիստ տարբերով երկու համերգներ իրականացրինք: Թեպետ դրանք իմ՝ թվով 5-րդ եւ 6-րդ համերգներն էին, բայց իրենց մաշտաբով նախորդներից տաբերվող էին, ինչը ինձ հաջողվեց այնտեղ ապրող իմ հարազատների շնորհիվ»,- պատմեց Մաշան:
Շարունակությունը` այստեղ: