Հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և իր կինը սպասում են իրենց առաջնեկին: Գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, հայտնել է իրենց առաջնեկի սեռը և թե ում անունն է կրելու երեխան:
Բռնքամարտիկը նշել է, որ իրենք տղա են ունենալու և անվանակոչելու են իր հայրիկի անունով:Արթուրը նշել է նաև, որ ինքը ցանկանում է 4 երեխա ունենալ` երեք տղա և մի աղջիկ:
Հիշեցնենք, որ Արթուրն ամուսնացել է 2015 թվականին ԵՊՀ-ի ուսանողուհի Մերիի հետ: Ապագա կնոջ հետ Արթուրը ծանոթացել է իր ընկերների միջոցով: