Կենդանակերպի նշանների բնավորության տարբեր գծերը կարող են կոնֆլիկտների պատճառ հանդիսանալ: Այս 6 զույգերը բացառապես չեն կարող համապատասխանել իրար:

1. Խոյ – Այծեղջյուր

 

Խոյերն ակտիվ մարդիկ են, որոնք մեծ նշանակւթյուն են տալիս կյանքի ֆիզիկական կողմին: Օժտված են մեծ քաջությամբ, սակայն հաճախ նաև շատ անփույթ են: Բարդ իրավիճակնորում վրդովվում են և վրեժի ցանկություն է առաջանում: Այս նշանի տակ ծնվածները սիրում են ընդմիջումներ կատարել կյանքում: Կայունությունը ստիպում է նրանց հասարակության մեջ ձանձրալի, մոնոտոն թվալ:

Այծեղջյուրները միշտ ձգտում են հասնել իրենց առջև դրված նպատակներին և դրա համար նախապատրաստում են բոլոր պայմանները: Նրանք հետևողական են և նախաձեռնող: Այծեղջյուրները օժտված են նաև մրցակցային ոգով՝ ավելի բարձր մակարդակով, քան Խոյերը: Սա կարող է լուրջ խթան հանդիսանալ զույգի ներդաշնակության համար: Համեմատած Խոյերի հետ՝ Այծեղջյուրներն ավելի շատ ամբիցիաներ ունեն, որոնք էլ նրանց ստիպում են անընդհատ առաջ շարժվել: Եվս մեկ խանգարիչ հանգամանք՝ վախը արկածներից, որով առանձնանում են Խոյերը:

 

2. Ցուլ – Առյուծ

Ցլերն ուժեղ և ուղղամիտ բնավորություն ունեն: Այս նշանի տակ ծնվածները էսթետիկ հաճույք են ստանում տարբեր զգացմունքներից: Նրանք նկատում և գնահատում են իրենց շրջապատում գտնվող յուրաքանչյուր գեղեցիկ բան: Ծլերը ռացիոնալ են և հասարակ, չնայած նրանց չի կարելի անվանել «հնացած» նյութապաշտներ: Մասնագիտական հարցերում նրանք փառասեր չեն, սակայն սիրում են լավ կահավորված գրասենյակներ: Մեծագույն արժեքները կյանքում ընտանիքն ու լավ ընկերներն են:

Առյուծները ոչ մի դեպքում պատրաստ չեն հրաժարվել իրենց ընձեռնված հնարավորություններից: Նրանք միշտ ցանկանում են փայլել և լինել բոլորի ուշադրության կենտրոնում, վայելել շրջապատի հարգանքը: Սա նրանց հաճախ նաև խանգարում է: Կոնֆլիկտներում երկու նշանների տակ ծվածներն էլ սիրում են վերջին խոսք ասել: Առյուծն իր հպարտության շնորհիվ խոսքն առաջ է տանում հեշտությամբ, իսկ Ցուլը՝ ոչ միշտ:

 

3. Երկվորյակ – Ձկներ

 

Երկվորյակներին աստղերը օժտել են շատ բաց և շփվող բնավորությամբ: Նրանց դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, կարողանում են կողքիններին գրավել: Երկվորյակները հաջողությամբ առաջ են տանում բանավեճերը, սակայն երբ իրենց ուզածին չեն հասնում՝ դիմում են խորամանկության և երբեմն խաբկանքի: Ռոմանտիկ չեն, բայց ինքնուրույն են և կենսուրախ: Երկվորյակները սիրում են արկածներ և հաճախ պատրաստ չեն լինում լուրջ հարաբերություններ սկսել:

Ձկներն իրենց երջանիկ չեն համարում այնքան ժամանակ, մինչև չեն գտնում այնպիսի կողակից, որին հնարավոր կլինի ամբողջովին վստահել: Եթե սիրահարված են լինում՝ հաճախ պատրաստ են լինում գնալ զիջումների կամ համաձայնությունների: Ցավոք՝ նրանց հոգատարությունն ու բարությունը ոչ միշտ են գնահատում Երկվորյակները:

 

4. Խեցգետին – Կշեռք

Խեցգետինները շատ են կապված իրենց հարազատների հետ, սակայն ունեն էգոիզմի նշույլներ: Եթե ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ցանկանում են Խեցգետինները՝ նրանք կարող են ցույց տալ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են անձնիշխանությունը, կոպտությունը: Գրեթե միշտ լսում են իրենց ինտուիցիային: Համաձայնությունների շատ դժվար են գնում, անգամ եթե հարցը վերաբերում է իրենց շատ սիրելի մարդկանց: Նրանք չափազանց հեռու են ռոմանտիկ լինելուց: Կշեռքները միշտ նախընտրում են ամենագեղեցիկը, սակայն չեն մոռանում ուշադրություն դարձնել նաև դրա նյութական արժեքին: Երկու նշանների տակ ծնվածները դժվար թե կարողանան գործընկերներ լինել, քանի որ նրանցից յուրաքանչյուրը մինչև վերջ կպնդի իր ասածը՝ լինի դա ճիշտ, թե ոչ:

 

5. Կույս – Ջրհոս

Կույսերը իրատես են, ռեալիստ: Առօրյա կյանքի համար այս հատկանիշները իդեալական են, սակայն անձնական հարաբերություններում դրանք պետք է լինեն նորմավորված: Կույսերի համար կարիերան շատ կարևոր է, սակայն այս նշանի տակ ծնվածները հեշտությամբ կարողանում են համատեղել այն ընտանեկան կյանքի հետ:

Ջրհոսներն իրենց էությամբ երազկոտներն են: Օգնության անհրաժեշտության դեպքում մտերիմները նրանց վրա կարող են հույս դնել, սակայն ժամանակի մեծ մասը անցկացնում են «երկնքում երազելով»:Ունեն հարուստ երևակայություն, կրեատիվ հնարավորություններ և հստակ նպատակներ: Այսպիսի զույգերին՝ Կույս – Ջրհոս, դժվար կլինի միասին ապրելը, քանի որ նրանք կարծես լրիվ հակառակ ոլորտներից լինեն:

 

6. Կարիճ – Աղեղնավոր

Կարիճները արագորեն հարմարվում են նոր փոփոխություններին: Նրանք օժտված են հմայքով և կրքոտությամբ: Կյանքի ընթացքում շատ զուգընկերներ են փոխում: Մարդկանց գրավում է Կարիճների բնավորությունն ու ինտելեկտը, և իհարկե տեսքը: Հմայիչ, խորաթափանց և փոքր-ինչ խորհրդավոր Կարիճներն առանց դժվարության գերում են նրանց սրտերը, ումով որ հետաքրքրվում են:

Աղեղնավորները՝ ընդհակառակը, բաց են և շփվող: Յուրաքանչյուր շրջապատում նկատելի են, միշտ ուշադրության կենտրոնում են, սակայն դա նրանց առանձնակի հաճույք չի պարգևում: Այս զույգի հիմնական խնդիրը կարող է լինել ինքնահավանության հավերժ տևող կռիվը: