Ծանոթացեք, սա Մահաշտա Մուրասին է Հնդկաստանից: Նա հավատացնում է, որ ծնվել է 1835 թ., այսինքն՝ համարվում է ամենատարեց մարդն աշխարհում: Նա չի կարող ապացուցել իր տարիքը փաստերով, քանի որ չունի պահպանված որևէ ապացույց, սակայն նրա իմաստուն աչքերին նայելիս հասկանում ես, որ հաստատ չի ստում:
Անցել է համարյա 200 տարի, ինչ այս տղամարդը լույս աշխարհ է եկել: Նրա և՛ երեխաները, և՛ թոռները, և՛ անգամ ծոռներն արդեն մահացել են:
«Մահը մոռացել է իմ մասին: Ես վաղուց արդեն կորցրել եմ հույսս, որ այն կգա իմ ետևից: Ինձ թվում է, որ հավետ ապրելու եմ»:
Հնդիկը բացել է իր անմահության գաղտնիքը, և մենք էլ ցանկանում ենք այն Ձեզ ներկայացնել:
«Իմ գաղտնիքն այն է, որ ես երբեք չեմ պայքարում հանգամանքների դեմ: Միշտ ընդունում եմ սեփական ճակատագիրս», - ասում է ծերունին, - «Հանգստություն և հնազանդություն ճակատագրին՝ ահա անմահության գաղտնիքը»: