Ամերիկացի Ֆրենկ Ռեյեսը 87 տարեկան է: Չնայած պատկառելի տարիքին՝ տղամարդը շատ առույգ է և ակտիվ ապրելակերպ է վարում:

Մի օր նա իր մեքենայի անվադողն էր փոխում, երբ հանկարծ ողբերգություն տեղի ունեցավ: Նա սայթաքել է և իր դաստակը հայտնվել է սարքի և արգելակների սկավառակի արանքում՝ ամուր սեղմված: Մի քանի րոպե շարունակ Ֆրենկը չի կարողացել ազատել դաստակն այդ թակարդից:

Պարզվեց, որ տղամարդու ստացած վնասվածքները շատ լուրջ են: Ստիպված են եղել անմիջապես հեռացնել ցուցամատը, սակայն դա միայն սկիզբն էր: Քանի որ դաստակի մաշկը շատ լուրջ այրվածքներ էր ստացել՝ ձեռքը կորցնելու վտանգ կար:

Սկզբում բժիշկները փորձում էին բուժել Ֆրենկին ավանդական ձևերով, սակայն դա չօգնեց: Ձեռքի արյան շրջանառությունը խախտվել էր, և հյուսվածքները սկսում էին մահանալ: Այդ ժամանակ պլաստիկ վիրաբույժ Էնտոնի Էխոն առաջարկեց ձեռքը փրկելու ռադիկալ մի միջոց:

Արյան նորմալ շրջանառություն ապահովելու համար, բժիշկն առաջարկեց կարել դաստակը որովայնի մաշկի տակ: Ֆրենկը համաձայնեց:

 

Երեք շաբաթ շարունակ նրա ձեռքի դաստակը կարված էր իր որովայնին: Կողքից նայելիս, դա սարսափելի տեսք ունի, սակայն այդ հնարքը աշխատեց:

«Ես անչափ շնորհակալ եմ բուժող անձնակազմին, հատկապես բժիշկ Էխոին: Նրանց շնորհիվ հաջողվեց պահպանել ձեռքս: Այդ երեք շաբաթների ընթացքում ես տարբեր հակասական զգացումներ ունեի, սակայն արդյունքը տեսնելով՝ ես ուղղակի չէի հավատում աչքերիս: Իրականությունը գերազանցեց իմ սպասելիքներին», – խոստովանում է Ֆրենկ Ռեյեսը:

Իրականում այս հնարքը բավական տարածվծա է բժշկության մեջ և դրա շնորհիվ հազարավոր մարդկանց վերջույթներ են փրկվել։