Blum & Poe պատկերասրահը Լոս Անջելեսում ներկայացրել է նոր ստեղծագործություն՝ Քանյե Ուեսթի Famous երգի հիման վրա տեսահոլովակից հայտնի ամերիկացիների մոմե կրկնօրինակներով անկողին: Այս մասին հայտնում է CNN-ը: Անկողնում գտնվող բոլոր 12 կերպարները մերկ են և ծածկոցներով կիսածածկված:

 


Տեսահոլովակում և արտ-օբյեկտում կարելի է ճանաչել քաղաքական գործիչներ Ջորջ Բուշ-կրտսերին, Դոնալդ Թրամփին, երգչուհիներ Ռիհաննային և Թեյլոր Սվիֆթին, լրագրողներ և հաղորդավարներ Աննա Վինտուրին և Քեյթլին Ջեններին, երաժիշտներ Ray J-ին և Քրիս Բրաունին, դերասանուհի Էմբեր Ռոուզին, նաև Ուեսթին և նրա կնոջը՝ Քիմ Քարդաշյանին:

 


Քարդաշյանն ինքն է բացել ցուցահանդեսը, իսկ նրա ամուսինը տեսակապի միջոցով ողջունել է հյուրերին:

 

Картинки по запросу Blum & Poe kardashian

Картинки по запросу Blum & Poe kardashian