Ճապոնիայի Casio ընկերությունը ներկայացրել է նոր մոդելի Baby-G BA-110 ժամացույցը: Այն ստեղծված է G-Shock GA110 ժամացույցի տեսքով, բայց ավելի հանգիստ կատարմամբ: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում:

 

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ ժամացույցը նախատեսված Է ռոմանտիկ աղջիկների համար:

 

Մոդելը զարդարված է ոսկե փոշեպատմամբ մետաղական դետալներով եւ ներկայացված Է չորս գունավորումներով՝ սեւ, սպիտակ, բաց դեղնավուն եւ մոխրա-երկնագույն: Ժամացույցն ապահովված Է 3D-թվացույցով, որը խորության զգացում Է առաջացնում: Դա անջրանցիկ Է մինչեւ 100 մետր խորությունում եւ հանդերձված Է ավտոմատ լուսավորմամբ:

 

Casio ընկերությունը հիմնվել Է 1946 թվականին Տոկիոյում: Մասնագիտացած է էլեկտրոնային սարքերի (հաշվասարքերի, լուսախցիկների, երաժշտական գործիքների, պլանշետների), ինչպես նաեւ ձեռքի ժամացույցների արտադրության բնագավառում: