Երգչուհի Սոնա Ռուբենյանն ու «Վիտամինցի» Գարիկը անակնկալի են բերել բոլոր երկրպագուներին՝ ներկայացնելով «cover»-ներ, որոնք նրանցից ոչ ոք չէր սպասում:
Գարիկը ռոքային վերամշակման է ենթարկել, իսկ Սոնան կատարել այնպիսի երգեր, ինչպեսիք են Լիլիթ Հովհաննիսյանի «Թե աղջիկ լինեիր»-ը, Շավարշ Գևորգյանի «Սիրո նամակ»-ը, Սիրուշոյի «Հեռանմում եմ»-ը, Էմմիի «Ծիածան»-ը, Աիդա Սարգսյանի «Լորկե»-ն, Հասմիկ Կարապետյանի «Անձրև»-ը, Տիգրան Ժամկոչյանի «Հետդ կգամ»-ը, Թաթուլ Ավոյանի «Սրտիդ բանալին»:
Թեև Գարիկն ու Սոնան հիմնովին փոփոխել են երգերը, երկուսն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել բոլոր երգերի օրգինալ տարբերակների հեղինակներին և կատարողներին:
Գարիկն ու Սոնան ձևավորել են իրենց բենդը, որն արդեն հաջորդ ամիս կսկսի համերգներ ունենալ: Առաջին համերգը կայանալու է Մոսկվայում: