Բժիշկների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ ավելորդ քաշը կապված է քաղցկեղով հիվանդանալու վտանգի հետ: Հետազոտությունը հրապարակված է The New England Journal of Medicine-ում: Դրա մասին հակիրճ հաղորդել է EurekAlert! հրատարակությունը:

 

Ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ մեծ է ստամոքսի, լյարդի լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ձվարանների, վահանաձեւ գեղձի քաղցկեղի, ինչպես նաեւ մենինգիոմայի (գլխուղեղի ուռուցքի) եւ միելոմայի առաջացման վտանգը:

 

Եթե տասը տարվա ընթացքում մարդուն հաջողվում է սահմանափակել իր քաշի ավելացումը, հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազում է: Այլապես գործընթացը կարող է անդառնալի բնույթ ստանալ:

 

Աշխարհում շուրջ 600 մլն մեծահասակներ եւ 110 մլն երեխաներ տառապում են ճարպակալումից: ԱՄՆ-ի բնակչության մեկ երրորդը եւ Ռուսաստանի բնակչության քառորդ մասն ավելորդ քաշ ունի: