Մեր նախորդ հրապարակումներից մեկը գեղեցկուհի Հռիփսիմե Սարգսյանի (Ռիփի) մասին էր: Դեռ այն ժամանակ էինք գրել, որ աղջկա անունը բազում բեմերից, պոդիումներից ու կապույտ էկրանի հակառակ կողմից կհնչի: Եվ ահա, արդյունքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ռիփին Չինաստանում գեղեցկության մրցույթի է մասնակցել և հաղթանակած վերադարձել Հայաստան: Իր հաջողությունների մասին աշխարհը նվաճած աղջիկը խոսել է ՀայՄեդիա.AM-ի հետ:
-Հռիփսիմե, ե՞րբ և որտե՞ղ է անցկացվել գեղեկության մրցույթը:
-Մրցույթը անց է կացվել հուլիսի15-ից օգոստոսի 2-ը Չինաստանի Շիչիան փոքրիկ քաղաքում: Մրցույթին մասնակցում էին 40 երկրներից ժամանած գեղեցկուհիներ:
-Ի՞նչն էր գրավիչ այս մրցույթի մեջ:
-Շատ հետաքրքիր ժամանակ էին կազմակերպել մրցույթը՝ իրենց ազգային տոներից մեկի հետ զուգահեռ, որը հնարավորություն տվեց ծանոթանալու չինական մշակույթին, ազգային ուտեստներին: Բացի այդ՝ մրցույթի ավարտից հետո տիտղոսակիրները մեկ շաբաթ ավելի մնացին: Մասնակցեցինք մամուլի ասուլիսների, այցելեցինք ծերանոց, մանկատուն և այլ միջոցառումների...
-Իսկ ի՞նչ ընթացակարգով էր կազմակերպված մրցույթը:
-Մրցույթը մեկ փուլով էր, բայց մասնակցեցինք նաև նորաձևության երեկոների, որտեղ ներկայացնում էինք մի շարք դիզայներների հագուստներ, մասնակցեցինք ազգային տոնի բացման և փակման արարողությունների: Եզրափակիչը հուլիսի 26-ին էր:
-Իսկ ի՞նչ մրցանակի արժանացար:
-Ինձ հետ թագ և տիտղոս եմ բերել... Արժանացել եմ "Miss Earning 2016" տիտղոսին:
-Մի փոքր էլ ապագայի ծրագրերի մասին:
-Պատրաստվում եմ մասնակցել Վենետիկում կայանալիք ֆիլմի փառատոնին, ինչպես նաև հրավեր կա մեկ այլ գեղեցկության մրցույթի մասնակցելու, որը դեռ բանակցությունների փուլում է:
Ս.Վ.