Համացանցում է հայտնվել երկար սպասված «Վենդետտա» նոր ֆիլմաշարի անոնսը, որը նոր որակ և նոր խոսք է հեռուստասերիալների ոլորտում: Հեռուստանախագծում հանդես է եկել դերասանական մի ողջ աստղաբույլ` Սամվել Սարգսյան, Սոֆի Դևոյան, Սարգիս Գրիգորյան, Արմեն Մարության, Արշավիր Փանոսյան, Վահագ Գալստյան, Անժելա Սարգսյան, Գնել Սարգսյան և այլոք, ովքեր տարիներ շարունակ սիրված են և պահանջված հեռուստալսարանի կողմից:
«Վենդետտա» բազմասերիանոց նախագիծը «Երանի» և «Բախտաբեր» սիրված հեռուստանովելները հեղինակած ստեղծագործական խմբի աշխատանքն է` գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանի և ռեժիսոր Վահե Սայանի գլխավորությամբ: