Աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող սերիալներից մեկի՝ «Գահերի խաղի» (Game of Thrones) նկարահանումները մոտենում են ավարտին: Մնացել Է 13 դրվագ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:

 

Հեռուստաընկերությունը վկայակոչում Է հարցազույցը «Գահերի խաղի» պրոդյուսերի եւ սցենարիստի՝ Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Ուայսի հետ: Նրանց խոսքով՝ սերիալի նկարահանումներն ավարտական փուլի սկզբում են:

 

HBO ալիքի «Գահերի խաղը» դրամատիկական սերիալն ստեղծվել Է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» վիպաշարի մոտիվներով: Առաջին սեզոնի պրեմիերան կայացել Է 2011 թվականի ապրիլի 17-ին: Սերիալն ամեաթանկ նախագծերից մեկն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ եւ ամենախոշորբյուջետայինը ֆանտազիա ժանրում: Իր գոյության հինգ տարում «Գահերի խաղն» արժանացել Է բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ «Էմմի» մրցանակի 26 արձանիկների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: