Warner Bros. կինոընկերությունը խոստացել Է Քինգ Քոնգի մասին նոր ֆիլմում ցուցադրել երբեւԷ Էկրանին հայտնված ամենամեծ կապկանման ճիվաղին: Այս մասին պատմել Է ռեժիսոր Ջորդան Վոտ Ռոբերտսը CineEurope ցուցահանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:

 

«Քինգ Քոնգ. Կառափի կղզին» ֆիլմում հրեշի հասակը կկազմի առնվազն 100 ֆուտ (շուրջ 30 մետր): 2005 թվականի ֆիլմում գլխավոր գործող անձը երեք անգամ ավելի փոքր Էր:

 

«Քինգ Քոնգ. Կառափի կղզին» ֆիլմը վարձույթ դուրս կգա 2017 թվականի մարտին: Այնտեղ կխաղան Բրի Լարսոնը, Թոմ Հիդլսթոնը եւ Սեմյուել Լ. Ջեքսոնը: Կինոժապավենի գործողությունը կծավալվի 1970-ական թվականներին: Գլխավոր հերոսը արշավի Է մեկնում Կառափի կղզի, որպեսզի գտնի կորած եղբորը, բայց հանդիպում Է հրեշին:

 

Քինգ Քոնգի մասին առաջին ֆիլմը հայտնվել Է 1933 թվականին: Գործող անձին ստեղծել Է ռեժիսոր եւ սցենարիստ Մերիան Քուփերը: Ամենահայտնի ֆիլմերն են դարձել Ջոն Գիլերմինի (1976) եւ Փիթեր Ջեքսոնի (2005) կինոնկարները: