Ամերիկացի պրոդյուսեր եւ ռեփեր Քանիե Ուեսթն օգնել Է փողոցում իր ուշադրությունը գրաված երիտասարդ արտիստին դեբյուտային ալբոմ ձայնագրել: Այդ մասին հաղորդել Է NME-ն:

 

Գնահատելով Թեննեսիի նահանգից Քեմերոն Գրեյի տաղանդը՝ Ուեսթը նրա փոխարեն վճարել Է ստուդիական ծախսերը եւ ձայնագրությանը ներգրավել Է պրոդյուսեր Էնթոնի Քիլհոֆերին, որը «Գրեմմի» չորս մրցանակների դափնեկիր Է:

 

Նշվում Է, որ երիտասարդ ռեփերի դեբյուտային ալբոմն արդեն ձայնագրված Է եւ կոչվելու Է Cocaine Ferrari: Ռելիզի ամսաթիվն առայժմ հայտնի չԷ:

 

Հրատարակությունը հաղորդում Է, որ 2015 թվականի փետրվարին Գրեյը Ուեսթին տեսել Էր լոսանջելեսյան House Of Blues սրահից ոչ հեռու եւ նրա ուշադրությունը գրավել՝ կատարելով մի քանի համար: Ունկնդիրների մեջ եղել Է նաեւ կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերը:

 

Քանիե Ուեսթը մեծ ժողովրդականություն վայելող ամերիկացի արտիստներից մեկն Է, «Գրեմմի» 21 մրցանակի դափնեկիր: 2016 թվականին նա թողարկել Է նոր, իր դիսկոդարանի ութերորդ ալբոմը՝ The Life Of Pablo-ն: