LADYNEWS.am-ը գրում է.
Հետաքրքիր է, ինչպե՞ս են տղամարդիկ պատկերացնում կատարյալ կնոջը: Արդյո՞ք միշտ են մտավոր կարողություններն իրենց ընտրյալի լավագույն գծերի ցուցակում:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուղեղը շատ արժեքավոր որակ է: Իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կնոջ մոտ ինտելեկտի բարձր մակարդակը կարող է երկարացնել ամուսնու կյանքը և կանխել թուլամտությունը: Հետազոտությունից պարզվել է, որ մարդու շրջապատը լրջորեն ազդում է նրա մտավոր կարողությունների վրա:
Ըստ գիտնականների բացահայտումների՝ տղամարդիկ, ովքեր նախընտրում են ամուսնանալ խելացի կանանց հետ, ավելի երկար և երջանիկ են ապրում ու ավելի քիչ տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ: Օրինակ, ինտելեկտուալ խաղերը կարող են օգնել կանխել նշված հիվանդությունները՝ խթանելով ուղեղը: Այդ պատճառով տրամաբանական կլինի ենթադրել, որ երկրորդ կեսը, ով մշտապես վարժեցնում է իր ինտելեկտը, կարող է ազդել ամուսնու մտավոր կարողությունների վրա:
Մանրամասները` այստեղ: