Բրիտանական թագաժառանգ Ուիլյամը հայտարարել է, որ ինքը կլինի միասեռականների «Attitude» ամսագրի հաջորդ համարում։
Թագավորական ընտանիքի անդամի՝ միասեռականների ամսագրում նկարահանվելու որոշման մասին հայտնել է Glifaa ասոցիացիայի ղեկավար, ԼԳՏԲ համայնքի պաշտպան Կրեգ Փեթին։
Ինչպես հայտնել է Փեթին, Ուիլյամն իր այս որոշման մասին հայտնել է ամերիկյան դեսպանատուն այցի ժամանակ, երբ Քեյթն ու Ուիլյամն այցելել են՝ ցավակցելու Օռլանդոյի ողբերգության համար։
Սակայն դեռևս ոչ ամսագիրը, ոչ էլ Քենսինգտոնյան պալատն այս լուրը չեն մեկնաբանել։
Կհայտնվի՞ Ուիլյամը ամսագրի շապիկին և ինչպիսի հագուստով կլինի նա, դեռևս հայտնի չէ։