«Իմ և Նադեժդայի` հայրենիք վերադառնալու ամենակարևոր պատճառը կարոտն էր»,- նշում է ավելի քան երեք տարի ԱՄՆ-ում իր գործունեությունը ծավալող Էդգար Ռոստոմյանը, ով «Armenoids» խմբի հիմնադիրն է:

 

Life.panorama.am-ը զրուցել է Էդգարի հետ` Հայաստանից հեռանալուց հետո ունեցած դժվարությունների, հիասթափությունների, հետագայում հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվելու առաջարկների, ներկայիս գործունեության և անձնական կյանքի մասին:

 

«3 տարի և մի փոքր ավելի ես և Նադեժդան մեր հայրենիքում չէինք եղել: Պետք է նշեմ, որ ամիսներ առաջ տեղի ունեցած ցավալի դեպքերը լուրջ ազդեցություն ունեցան մեզ վրա: Մենք հենց այդ օրերին էինք ուզում լինեինք Հայաստանում, բայց, ցավոք սրտի, ինչ-ինչ պատճառներով մեր այցը փոքր-ինչ հետաձգվեց: Այնուամենայնիվ, մենք այսօր այստեղ ենք և պետք է նկատեմ, որ Երևանում գտնվելու առաջին օրերի ընթացքում ես և կինս մեծ անակնկալի եկանք. մենք հասկացանք, որ անկախ երկրի ներսում եղած բարդություններից, անկախ արտաքին և ներքին ճնշումներից, անկախ վերջին պատերազմական օրերից, Երևանը բոլորովին այլ շունչ է ստացել, շատ ավելի գեղեցիկ է դարձել: Նկատելի է, որ այսօր հայ աղջիկներն ավելի խնամված ու գեղեցիկ են դարձել: Այս առումով, հավատացեք, մենք մեծ ոգևորություն ապրեցինք,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Էդգար Ռոստոմյանը, ով Հայաստանում կմնա մոտ 1,5 ամիս:

 

 

Շարունակությունը` այստեղ: