Արդեն երկու օր է, ինչ երգչուհի Հռիփսիե Հակոբյանը ներկայացրել է իր «Իմ սիրտը լիքնա» տեսահոլովակը, որը կարծես թե նոր քննարկումների պատճառ է դարձել: Երգչուհու նոր տեսահոլովակը շատերի կարծիքով նմանություններ ունի Գաբիի «Դավաճան ես» տեսահոլովակի հետ, որն էլ ժամանակին նմանեցնում էին Լիլիթ Հովհաննիսյանի «Էլի Լիլիթ» հոլովակի պարային շարժումներին:

 

Հետաքրքրվելով, թե ի՞նչ կարծիք ունի անձամբ Գաբին Հռիփսիեմ Հակոբյանի նոր տեսահոլովակի վերաբերյալ եւ արդյոք նա եւս Հռիփսիմեի նոր հոլովակը նմանեցնում է իր աշխատանքին,Life.panorama.am-ի հետ զրույցում Գաբին նշեց.

 

«Անկեղծ ասած՝ ես չեմ դիտել Հռիփսիմեի տեսահոլովակը, հետեւաբար ոչինչ ասել չեմ կարող: Առհասարակ հայկական շոու բիզնեսից շատ քչերի գործունեությանն եմ հետեւում, նույնիսկ, երբ իմ տեսահոլովակը նմանեցրին Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակի պարային շարժումներին եւ կերպարներին, ես դեռ չէի տեսել նրա տեսահոլովակը ու միայն քննադատություններից հետո առաջին անգամ դիտեցի»:

 

Շարունակությունը` այստեղ: