Ռեփեր Քանիե Ուեսթի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են սարքել այն համերգասրահի մերձակայքում, որտեղ, ինչպես նրանք Էին ակնկալում, արտիստը հանպատրաստից համերգ կտա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քանիե Ուեսթը սոցցանցերում հայտնել Էր, որ պատրաստվում Է համերգ տալ նահանգապետական պարահանդեսի չեղարկումից հետո, որին նա պետք Է ներկա լիներ:
Գաղտնի համերգը պետք Է սկսվեր գիշերվա ժամը 2-ին, եւ, արտիստի «Թվիթեր»-ի համաձայն, բոլոր տոմսերը վաճառվել Էին մինչեւ գիշերվա ժամը 1-ը:
Ուեբսթեր-Հոլ սրահի մոտ, որը կարող Է տեղավորել մեկուկես հազարից ոչ ավելի հանդիսատեսների, ժամանել Էին ավելի քան 4 հազար երկրպագուներ:
Նրանք բարձրանում Էին ավտոմեքենաների, աղբաբաքերի եւ շինարարական կոնստրուկցիաների վրա՝ հույս ունենալով տեսնել աստղի համերգը:
Չափազանց մեծ թվով եկածների պատճառով կազմակերպիչները հարկադրված են եղել չեղարկել շոուն:
Մինչ այդ Ուեբսթեր-Հոլի մերձակա փողոցները լեփ-լեցուն Էին մարդկանցով. ավելի քան երկու ժամ Է պահանջվել, որպեսզի բազմությանը համոզեն ցրվել, հաղորդում Է New York Daily News գործակալությունը: