Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը մայիսի 25-ին համերգով հանդես է եկել Մոսկվայում: Այն կայացել է Կրեմլի պետական պալատում: Երգիչը բեմի վրա հայտնվել է հանդիսականի համար սովորական կերպարով. սպիտակափայլ ժպիտով ու արևից թխացած դեմքով իսպանացին իր շոուի համար ընտրել էր մուգ գույնի «կոստյում եւ սպիտակ վերնաշապիկ: «Ես 72 տարեկան եմ, սակայն իրականում գոտկատեղից վերև ինձ 21 տարեկան եմ զգում, իսկ գոտկատեղից ներքեւ՝ 700 տարեկան»,- կատակել է Իգլեսիասը:

 

Մոսկվայում տված իր միակ համերգի ընթացքում նա ներկայացրել է ոչ միայն Mexico նոր ալբոմը, որը թողարկվել է 2015 թվականին, այլեւ կատարել է Natali, Caruso, Crazy, Mammy Blue հիթերը եւ տասնյակ այլ ստեղծագործություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: