Հոգեբանների ամերիկյան ասոցիացիայի հետազոտությունը պարզել է, որ 18-ից 33 տարեկան մարդիկ ամենաշատ սթրեսն են ապրում, այդ պատճառով էլ տարբեր հոգեկան հիվանդությունների առաջացման ռիսկի խմբում են։

Ըստ Glamour.com –ի, սթրեսը նվազեցնելու մի քանի միջոց կա։
1. Աստիճանաբար ցանկից հանեք այն գործերը, որոնք պետք է անել այսօր/մեկ շաբաթվա ընթացքում/մեկ ամսվա ընթացքում,
2. Մաստակ ծամեք՝ արյան մատակարարումն ուղեղին ավելացնելու համար,
3. Ձեր աշխատանքում գտեք ձեզ ամեն օր ուրախացնող ինչ-որ մի բան (գեղեցիկ տեսարան պատուհանից, գործընկերոջ ժպիտը եւ այլն),
4. Ինտեսնիվ աշխատանքը հաջորդեք կարճատեւ հանգստով։ Օրինակ, երբեմն օգտակար է օնլայն խաղեր խաղալ (սուդոկու, սոլիտեր եւ այլն)՝ ուղեղին հանգստանալու հնարավորություն տալու համար։