Ֆրանսիական Մարսելում մայիսի 23-ին տեղի կունենա «Դու իմ եղբայրն ես» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին: Համերգին հանդես կգան հայտնի երաժիշտներ և երգիչներ՝ Ժիլբեր Մոնտայնը, Միշել Ֆուգենը, Հելեն Սեգարան, Ժան Մենսոնը, Դանիել Ղևին, Ֆրեդերիկ Մանուկյա նը, Լևոն Մինասյանը, Աիդա Մարկոսյանը, Եսայի Ալթունյանը, Ռոլանդ Ռոմանելլին, Ավո Նաջարյանը, Մարիանն Ներին և այլք: Համերգը կկայանա Մարսելի SILO թատրոնում:

 

Նմանատիպ համերգ տեղի էր ունեցել նաև 2015 թվականի հոկտեմբերին՝ Փարիզում: Համերգի կազմակերպիչն է պրոդյուսեր Ժակ Կուզույանը՝ տեղի հայկական, հրեական կազմակերպությունների աջակցությամբ: Մարսելի համերգին օժանդակել է նաև տեղի քաղաքապետարանը: