Կրկեսի արտիստ, ակրոբատ Թինա Քեյն այսօր տոնում է 36-ամյակը: Ծննդյան օրվա թանկարժեք անակնկալներից ու առաջիկա ծրագրերից Թինան պատմել է Life.panorama.am-ին:

 

«Ծննդյանս օրը սկսվեց ոչ թե երեկ կեսգիշերից, այլ ավելի շուտ: Իմ կյանքի երկրորդ կեսն ինձ շատ հաճելի ու օգտակար անակնկալ մատուցեց՝ նվիրելով պրոֆեսիոնալ երաժշտական կենտրոն՝ իր միկրոֆոնով, որպեսզի կարողանամ երգերս տանը պարապել, այլապես մինչ այս մեքենայում, կամ պարի դպրոցում էի երգերս փորձում: Միայն սիրելիս կարող էր ինձ նման անհրաժեշտ ու կարեւոր նվեր նվիրել, ինչի համար շատ շնորհակալ եմ իրեն, իսկ ուղիղ կեսգիշերին նա ինձ նվիրեց իմ սիրելի ծաղիկներն ու գեղեցիկ մեկնարկ տվեց ծննդյանս օրվան,- նշեց հոբելյարն ու պատմեց մայրիկի անակնկալից.

 

«Ինչպես նշեցի՝ ինձ համար ծննդյանս մեկնարկը սկսվել է երեկվանից: Անակնկալներիս շարքում պետք է առանձնացնեմ նաեւ մայրիկիս նվերը. ամիսներ առաջ մամայիս հետ մի կոշիկ էի տեսել, որը շատ թանկ արժեր, այն ժամանակ նյարդայնացած ասացի, որ երբեք չեմ գնի այն, քանի որ այդքան գումար չեմ հատկացնի կոշիկին, թեպետ շատ էի հավանել այն, իսկ երեկ պարզվեց, որ մայրս մի քանի ամիս հավաքել է իր թոշակն ու ինձ համար գնել է այդ թանկարժեք կոշիկը: Նվերներիցս շատ եմ ոգեւորվել, շատ հաճելի է, երբ մտածում են՝ ինչպես ուրախացնեն քեզ»:

 

Շարունակությունը` այստեղ: