Վերջին օրերին լուրեր էին տարածվել այն մասին, որ Հիլարի Քլինթոնի մամուլի ծառայությունը օգտագործում էր Դեն Բիլզերյանի օդանավը։ Դրանից հետո ԱՄՆ նախագահի թեկնածուի թիմն անախորժ իրավիճակի մեջ էր հայտնվել, քանի որ բոլորը սկսել էին քննադատել նախագահի թեկնածուին։
Օրեր առաջ TMZ պարբերականի լրագրողները հնարավորություն են ունեցել լսել Դենի մեկնաբանությունն այս թեմայի մասին։ Պարզվում է, Քլինթոնի ներկայաությունը օդանավում Դենի համար այնքան էլ հաճելի չէ:
«Ոչ նա արգելված է։ Ես նրան ցուցակից հանել եմ»,- ասել է Դենը՝ նշելով որ ինքը չի կարող հանդուրժել նրանց փնթիությունը։
Նշենք, որ միգուցե Դենը այսպես է արտահայտվել այն պատճառով, որ 2016 նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին պոկերի աստղը սատարում է Դոնալդ Թրամփին։