Դերասանուհի Արփինե Իսրայելյանն, ով սպասում է իր առաջնեկին, Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» ֆիլմի մասին, որն ընդամենը օրեր առաջ բարձրացավ մեծ էկրաններ:
««Արմատներ» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Այն փաստավավերագրական և խաղարկային ժանրերի խառնուրդ է, որի նմանը հայկական կինոարտադրության մեջ այս բովանդակությամբ ֆիլմերում կարծես թե չկա: Այստեղ կա եւ հումոր, եւ տխրություն, եւ պատմական փաստեր եւ շատ մեծ հայրենասիրություն, որոնք տեսնում ենք հերոսների խաղում: Ես մեծ հույս ունեմ, որ այս ֆիլմը կարժանանա հանդիսատեսի համակրանքին, հատկապես ֆիլմի ոճը հուսամ ճիշտ կընդունվի, որի հիմքում ընկած է այն, որ երկար տառապանքներից հետո հայը միեւնույն է շարունակում է ապրել ու արարել, որ հայկական ընտանիքներում շարունակում են անկեղծ ու բարձր ծիծաղել»,- նշեց Արփինեն:
Շարունակությունը` այստեղ: