Հոլիվուդյան հայտնի դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալը ծրագրում Է Թաիլանդում հիմնել սեփական պրոդյուսերական ընկերությունը եւ նկարահանել երկու նոր կինոնկար: Այս մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

 

Ինչպես գրել Է Nation հրատարակությունը, անցյալ շաբաթ Սիգալն անցկացրել Է Բանգկոկում՝ հանդիպելով Թաիլանդի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ կանխավ նրանց աջակցությունն ստանալու համար: Թե ինչի մասին կլինեն Սիգալի «թաիլանդական» ֆիլմերն, առայժմ հայտնի չԷ: Նա ինքն առայժմ որեւԷ մեկնաբանություն չի տվել մամուլին: Սակայն Թաիլանդի խորհրդարանի պատգամավորները, որոնք ընդունել են դերասանին, վստահություն են հայտնել, որ «Սթիվեն Սիգալի նոր ֆիլմերը կժողովրդականացնեն մուայ թայը»:

 

Թագավորության սահմաններից դուրս այս մարտարվեստն ավելի շատ հայտնի Է որպես թաիլանդական բռնցքամարտ, որի բնորոշ տարբերությունն այն Է, որ մարտիկները հարվածներ հասցնելու համար օգտագործում են ոչ միայն բռունցքները, այլեւ ոտնաթաթերը, սրունքները, արմունկները, ծնկները:

 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թվականին թագավորության տարածքում նկարահանվել են 717 արտասահմանյան կինոնկարներ: Այդ քանակության մեծ մասը (150) բաժին Է ընկնում Հնդկաստանին: Եվս 140 կինոֆիլմեր Թաիլանդում նկարահանել են Ճապոնիայի, 38-ը Հոնկոնգի, 34-ն ԱՄՆ-ի ընկերությունները, 29-ական ֆիլմեր կան Չինաստանի եւ Հարավային Կորեայի կինոարտադրողների հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: