Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին, Երևանում լինելով մի քանի ժամ, տպավորված է ու շատ է հավանել հայկական ուտեստները: Այս մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան ասաց աստղը՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի բացման արարողությանը:

 

«Շատ լավ եմ, անցած երեկոյան եմ ժամանել, ուտելիքը շատ լավն է ու շատ տպավորված եմ»,- ասաց Քլունին՝ պատասխանելով «Ի՞նչ կասեք Երևանի մասին» հարցին: Դերասանը տեղեկացրեց, որ Երևանում կմնա մինչև ապրիլի 24-ը:

 

Քլունին Երևան է ժամանել ապրիլի 22-ին՝ մասնակցելու նաև «Ավրորա» մրցանակաբաշխությանը: