Ապրիլի 20-ին՝ ժամը 19-00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա բացառիկ համերգային ծրագիր՝ ինքնատիպ ոճով ուդահար Ջորջ Գազազյանի (Եգիպտոս) և ժամանակակից երաժշտության վարպետ, ակորդեոնահար, ֆլեյտահար և դաշնակահար Պատրիսիա Դրագերի (Շվեյցարիա) մասնակցությամբ, որին կհաջորդի զրույց-քննարկում:

 

Երաժիշտները կկատարեն տարբեր ստեղծագործություններ, որոնք կհնչեն հետաքրքիր իմպրովիզացիոն տարբերակներով, իսկ հաջորդող քննարկման հիմնական թեման կլինի իմպրովիզացիայի արվեստը:
Երեկոյի համերգային հատվածը կտևի 45 րոպե:

 

Նարեկացի Արվեստի Միությունը սիրով հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր անտարբեր չեն աշխարհում կատարվող երաժշտական նորությունների և իմպրովիզացիոն արվեստի նկատմամբ: Մուտքն ազատ է: