Life.panorama.am-ը զրուցել է լրագրող եւ հաղորդավար Մհեր Խաչատրյանի հետ, ով վերջին ամիսներին «Դոմինո» սիթքոմում որպես դերասան է ներկայանում:
Մեզ հետ զրույցում Մհերը նշեց, որ երեկ է վերադարձել Արցախից, ուր գտնվում էր «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» մեկնաբանների, լրագրողների ու հեռուստաաստղերի հետ միասին:
«Արցախում անցկացրի գրեթե 2.5 օր: Այդ ընթացքում «Երեկոյան Երեւան» հաղորդումն ուղիղ եթերով հեռարձակեցինք այնտեղից, բացի այդ հասցրի նաեւ փոքրիկ ռեպորտաժ նկարել ստեփանակերտցիների մասին»,- նշեց Մհերն ու պատմեց արցախցիների տրամադրությունից եւ սահմանում գերլարված իրավիճակի նկատմամբ նրանց տրամադրվածությունից.
«Արցախցիները պինդ ժողովուրդ են, շատ մարտական ու զուսպ՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր այնտեղ չեն էլ եղել ու Երեւանում նստած ավելորդ անզսպություն են ցուցաբերում»,- նկատեց Մհերն ու ավելացրեց.
«Արցախցիները իրոք շատ գրկաբաց են, նրանք ունեն ներքին ինտելիգենտություն: Հատկապես ուզում եմ առանձնացնել երեխաներին, ովքեր իսկապես անվախ են: Նրանք երեխա են ու չեն կարող թաքցնել զգացմունքները, ու եթե նրանք շատ վախենային, հաստատ ձեւական թաքցնել չէին կարողանա, ինչպես շատերն են կարծում: Նրանք իրոք անվախ ժողովուրդ են, իրոք էդ հողի տերն են ու դրանով էլ անհաղթ են»:
Շարունակությունը` այստեղ: