Արցախյան պատերազմի մասնակից, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանն այս օրերին եղել է Արցախում, այժմ էլ նորից պատրաստվում է մեկնել, սակայն BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նախընտրում է այդ մասին չբարձրաձայնել.«Ընկերներիս հետ եղել եմ Ստեփանակերտում, բախտ չվիճակվեց սահման գնալ, բայց սխալս կուղղեմ։ Ամաչում եմ ասել, որ գնում եմ, որովհետեւ չեմ գնում հերոսություն անելու, գնում եմ ընկերներիս հանդիպելու։ Իսկական հերոսները մեր տղերքն են, որ մեր դիրքերն են պահում»։

 

Հեղինակ-կատարողը ռազմի դաշտում ընդգրկված է եղել «Ազգային լեգեոն»-ում, ինչպես ինքն է նշում' «Ճտերի ջոկատում», քանի որ 15-16 տարեկան տղաներ են եղել.«Այդ տարիներին ստացել ենք ժողովրդի օգնությունը, հիմա էլ տարբեր տեղերից աջակցում են։ Նույն հայն է, բան չի փոխվել. նախորդ պատերազմը սերմ դրեց նոր սերնդի մեջ, հիմա այդ սերմն արմատավորվել ու զարգացել է։ Նախորդ պատերազմն առաջին փորձն էր թուրքի դեմ բաց ճակատով կռվելու, հիմա փորձված ենք, գիտենք՝ ինչ պիտի անենք»։

 

Շարունակությունը` այստեղ: