Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առավոտյան մտորումներ Արցախից...
Մենք բախտավոր ենք, որ ունենք ՆՄԱՆ ԱԶԳ։
Մենք մեղավոր չենք, որ ունենք այդքան անհաջող հարևաններ։
Մենք բացառիկ միասնական ենք, անգամ պառակտող կացության մեջ,
մենք պարզապես ունենք անհասկանալի դաշնակիցներ։
Մենք շատ բախտավոր ենք, որ մեր Հայրենիքն ունի երկու սիրտ, միայն ափսոս որ այդ Սրտերն իրարից անջատ են դեռ՝անհաջող «դաշնակցի» պատմական սխալի պատճառով
Մենք բախտավոր ենք, որ ունենք անսպառ եռանդ,,,ուղղակի միշտ չի, որ կարողանում ենք ճիշտ ուղղորդել այդ եռանդն ու ուժը։
Մենք բախտավոր ենք. մեր փոքրիկ երկրով կանք այնքան, որ մեր կանոններն ենք փորձում թելադրել անհավասար պայքարում՝ դաժան հակառակորդին։
Մենք Օրհնված ենք այնքան, որ մեր Քահանաներն իրենց խաչերը կրծքին, իսկ զենքերը ձեռքին, Զինվորի հետ խրամատում պաշտպանում են նրա մարմինն ու հոգին, մեր ինքնությունն ու Հայրենիքը։
Մեր եկեղեցին, մեր պետությունը՝ մի մարդու պատմություն են։ Մի ՀԱՅԻ պատմություն։
Չէ որ , ըստ Սարոյանի, հենց որ աշխարհում 2 հայ հանդիպեն իրար, միևնույնն է նրանք կստեղծեն Հայաստան։
ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ բերնեբերան կհյուսվի, թև կառնի, կշրջի աշխարհով՝ մտնելով ամենի տուն։
Հրադադարը մտածելու ու շունչ քաշելու համար է, գնահատելու խաղաղությունն ու վերագնահատելու Ազատությունը։ Երբեք չգիտես վաղն ինչ կլինի։
Բայց կրակահերթից փրկված լռությունն ասում է մի բան. մենք բախտավոր ենք, որ ունենք Հայրենիք»։