Արցախցիներին աջակցելու նպատակով ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը նոր նախաձեռնություն է սկսել։ Երգիչն ու իր ընկերները գումար և առաջին օգնության ու անհրաժեշտության պարագաներ են հավաքում։


«Ընկերներ, հանգիստ լինելու համար հայտարարում եմ, որ այս ամենը կազմակերպել են իմ եղբայրները և անձամբ ես։ Վերահրապարակեք այս հայտարությունը․ դա նույնպես շատ կարևոր է։ Արտիստները կոչ են անում ձեզ աջակցել։ Անհրաժեշտ են հիգիենայի պարագաներ, սննդատեսակներ, մանկական սնունդ, թեյ, սուրճ, դեղամիջոցներ (վիրակապեր, բինտեր, ներարկիչներ, վիտամիններ),-Instagram-ում գրել է Մարտը։