Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Մարսելում կներկայացնի իր անվան գրական մրցանակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ'այս մասին հայտնում է երգչի պաշտոնական ֆեյսբուքյան էջը: Գրառման մեջ նշված է, որ Ազնավուրը Երևանում ապրիլի 24-ին կոգեկոչի Ցեղասպանության զոհ երին, ինչպես նաև մայիսի 23-ին Մարսելում կներկայացնի գրական մրցանակ, որը կրում է նրա անունը:

 

Ազնավուրի էջը նաև տարածել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Ռիշառ Ֆինդիկյանի գրառումը, որում մասնավորապես նշված է, թե Ֆինդիկյանը հեռախոսազրույց է ունեցել Ազնավուրի հետ, և նա տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Ազնավուրին է հրավիրել Հայաստանի մայրաքաղաք'ապրիլի 24-ին մասնակցելու ոգեկոչման միջոցառումներին: Ազնավուրն այս տարի Հայաստանում կլինի Ջորջ Քլունիի և նրա կնոջ'իրավաբան Ամալ Ալամուդինի հետ:

 

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել էր, որ ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի և կմասնակցի «Ավրորա» մրցանակաբաշխությանը:

 

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում< /i> Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և արցազրույց է տվել «Արմենպրես»-ին: