Life.panorama.am-ի զրուցակիցն է երիտասարդ դերասան Բեն Ավետիսյանը, ով այս շրջանում ամենացանկալի հայ փեսացուների առաջին հորիզոնականում է գտնվում: Նրա հետ խոսել ենք կնոջ իդեալի պատկերացումների, իր կյանքի ամենամեծ սիրո ու ամենամեծ հիասթափութան եւ կին-տղամարդ հարաբերություններում իր սկզբունքերի մասին:

 

-Բենաշխարհահռչակ մտածողներից սկսած մինչեւ յուրաքանչյուր տղամարդ կանանց վերաբերյալ իրենց 

բնորոշումներն ունենիսկ ո՞րն է Ձեր բնորոշումըո՞վ է կինը ձեզ համար:


- Ինձ համար կինը Աստծո ձեռքերով ստեղծած աշխարհի լավագույն կտավն է: Կինը տղամարդու ստեղծածին շունչ եւ կյանք տվողն է: Ի վերջո մենք՝ տղամարդիկ, ձգտում ենք մեր կանանց համար միշտ լավագույնը լինել եւ այդ ձգտումն է, որ մեր միջոցով պահում ու կառուցում է այս աշխարը: Կինն այն օղակն է, առանց որի ամեն ինչի հիմքը պարզապես կքանդվի: Կինը բոլոր ժամանակներում տղամարդու միակ թուլությունն է:

 

-Թերեւս յուրաքանչյուր տղամարդ ունի կնոջ իր իդեալըԻնչպիսի՞ն է Ձեր իդելաների կինըայլ կերպ ասածինչպիսի՞ կինն է Ձեզ համար իդելական կամ գոնե մոտ այդ որակավորմանը:


- Ինձ համար իդեալական է այն կինը, ում թերություններն ու առավելությունները լրացնում են միմյանց եւ իմ մեջ զգացմունք են արթնացնում: Ինչ վերաբերվում է բնավորության եւ արտաքին հատկանիշներին՝ կարեւոր է, որ կինը լինի ուրախ մարդ իր տեսակով, աշխույժ, կրթված, մտածող ու հումորով, ինձ շատ են գրավում խենթ կանայք, իսկ արտաքնապես նա պետք է լինի գեղեցիկ, նուրբիկ, խարտյաշ ու ոչ շատ բոյով:

 

Շարունակությունը` այստեղ: