Ռուս երգչուհի Զեմֆիրան Լիտվայում համերգի ժամանակ խնդրել է երկրպագուներին հեռացնել Ուկրաինայի դրոշը դահլիճից: Երգչուհին ասել է.

 

«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Մենք գտնվում ենք Լիտվայում: Ես խնդրում եմ ձեզ … : Դուք սիրում եք ձեր երկիրը, ես սիրում եմ իմ երկիրը»:

 

Սա արդեն երգչուհու համերգների ժամանակ երկրորդ դեպքն է կապված Ուկրաինայի դրոշի հետ: Մեկ տարի առաջ նրա երկրպագուներից մեկը երգչուհուն տվել է ուկրաինական դրոշ, որը նա կապել էր բարձրախոսի ձողի վրա: