Շատ ժամանակ է անցել երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահից, սակայն նրա հոր և ամուսնու միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Երգչուհու ընկերներին նույնպես դուր չի գալիս Դմիտրի Շեպելևի պահվածքը, սակայն նրանցից շատ քչերն են այդ մասին բարձրաձայն խոստովանում:
Միայն հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան վերջերս prozvezd ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, թե ինչ է մտածում Ֆրիսկեի ամուսնու` Դմիտրի Շեպելևի մասին: «Շեպելևի հետ ես չեմ խոսում: Ես շատ վատ վերաբերմունք ունեմ նրա նկատմամբ: Եթե դուք նրա մասին վատ բաներ եք կարդում, պետք է հավատալ այդ ամենին, քանի որ դա ճիշտ է: Իրականում նա շատ դաժան մարդ է:
Լերան ցանկանում է, որ Ֆրիսկեի ընտանիքում խաղաղություն տիրի, բայց թե երբ կլինի դա, դեռևս հարց է:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեի մահից հետո, նրա որդու համար պայքար սկսվեց հոր և ամուսնու միջև: