90 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի երաժշտական պրոդյուսեր Ջորջ Մարտինը, որին համաշխարհային ճանաչում բերեց նրա աշխատանքը The Beatles լեգենդար խմբի հետ: Այդ մասին հայտնել է խմբի նախկին թմբկահար Ռինգո Սթարը:

 

«Մենք կարոտելու ենք Ջորջ Մարտինին: Շնորհակալություն քո սիրո ու բարության համար, Ջորջ»,- գրել Է նա իր Twitter-ում:՝

 

Ջորջ Մարտինն ամենատիտղոսավոր պրոդյուերներից մեկն Էր պատմության մեջ: Նրա ակտիվում են 30 կոմպոզիցիաներ, որոնք հասել են բրիտանական հիթ-շքերթի գագաթին, եւ 23 երգեր, որոնք առաջին հորիզոնականներն են զբաղեցրել ամերիկյան չարտերում:

 

1996 թվականին Մարտինը ասպետ Է կարգվել՝ թագուհու ձեռքից ստանալով Բրիտանական կայսրության շքանշանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: