Սերիալներից հայտնի հմայիչ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով հանդես է գալու «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանում, ֆեսյբուքյան իր էջում շնորհավորել է կանանց` միամսյակի կապակցությամբ գրելով հետևյալը. «Սիրելի մայրեր և աղջիկներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս միամսյակը: Ուզում եմ, որ միշտ ժպտաք, լինեք սիրված և գնահատված, առողջ և երջանիկ: Համբուրում եմ բոլորին»: