Օսկար Ուայլդի ամենաօրիգինալ և գեղեցիկ պոեմներից մեկի՝ «Les Ballons»-ի («Օդապարիկներ») ձեռագիրը վաճառվելու է Անգլիայի Նյու Բոնդ փողոցի Բոնհեմյան աճուրդի ժամանակ: Սա Ուայլդի ձեռագրի միակ պատճենն է, որի նախնական գինը հաստատվել է 22,000-25,000 դոլար:
Պոեմը, որը հրապարակվել էր 1887 թվականին, նկարագրում է երեխաների բաց թողած օդապարիկը: Ձեռագիրը նախկինում եղել է Ջոն Ստեթսոնի հավաքածուում: Այս մասին տեղեկացնում է աճուրդի պաշտոնական կայքը: