Վերջին շրջանում Արմոն կարծես թե աշխատանքային դադար է հայտարարել, վերջերս նա հաճախակի բացակայում է նաեւ երկրից, ուստի որոշեցինք հետաքրքրվել, թե ինչո՞վ է պայմանավորված Արմոյի լռությունը: Life.panorama.am-ին երգիչը հայտնեց, որ այս պահին վայելում է հանգիստը.

 

«Այս շրջանում հանգստանում եմ ու ընտանիքիս կողքին կյանքն եմ վայելում, բայց մի քանի նոր երգեր ունեմ, որոնք ընթացքի մեջ են ու շատ շուտով պատրաստ կլինեն»,- նշեց նա:

 

Հետաքրքրվելով, թե երգարվեստում հանգսիտ գործունեության ընթացքում շատ երգիչ-երգչուհիների նման Արմոն չի՞ մտածում բիզնես հիմնելու կամ այլ աշխատանքով զբաղվելու մասին, նկատեց.

 

«Այո, այդ ուղղությամբ եւս վաղուց մտածում եմ ու արդեն նախագծեր կան, մնում է իրականացնել դրանք. Տեսնենք Տիրոջ կամքով ինչպես կստացվի»:

 

Շարունակությունը` այստեղ: