Ժամանացային The Playlist բլոգը կանխատեսում է արել 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում ընդգրկվելիք ֆիլմերի մասին' ցուցակում ներառելով Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված «Խոստումը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են լինելու հայտնի Օսկար Ա յզեքը և Քրիստիան Բեյլը:

 

«Ասպարեզ» պարբերականը գրում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն ակնկալվում է, որ նկարահանումները երկար չեն տևի: «Ֆիլմը Օսմանյան կայսրության վերջին օրերին իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ սիրային եռանկյունու մասին է: Բացի այդ, այն ունի առաջատար դերասանական կազմ, մասնավորապես խոսքը երկու արական սեռի ներկայացուցիչների' «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Օսկար Այզեքի և օսկարակիր Քրիստիան Բեյլի մասին է»,- գրում է պարբերականը: Ակնկալվում է, որ ֆիլմը ցուցադրության դուրս կգա 2016 թվականին:

 

Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: