Մարտի 1-ին ժամը 19:07 րոպեին ծնվել է Ինգա Արշակյանի դուստրն ու իրենց ընտանիքի համար գարնան մեկնարկն էլ ավելի ջերմ դարձրել: Life.panorama.am-ը խոսել է նորաթուխ մորաքրոջ՝ Անուշ Արշակյանի հետ, ով պատմել է փոքրիկից եւ զգացողություններից, որն այս պահին ունեն:

 

«Սա անասելի, անպատմելի երջանկությունն է: Մեր ընտանիքում նոր կյանք կա, նոր շունչ ու նոր գարուն: Մարտի 1-ին ծնվեց մեր փոքրիկը, մեր գարնան առաջին թռչնակը: Փոքրիկը բոլորիս համար էր շատ սպասված, նա հրաշք է, որի գալուստով բոլորս անչափ երջանիկ ենք»,- նկատեց Անուշ Արշակյանն ու հայտնեց, որ փոքրիկի անունն արեդեն որոշված է.

 

«Երկար տատանումներից հետո ի վերջո Ինգան ու Աշոտը որոշեցին փոքրիկին անվանել Մարիա, համենայնդեպս այսօրվա տվյալներով նրանց որոշումը Մարիա անվան վրա է կանգ առել»,- ծիծաղելով նշեց երգչուհին:

 

Երեկ՝ մարտի 2-ին, Ինգա եւ Անուշ Արշակյանների լուսահոգի հոր ծննդյան օրն էր, ինչի պատճառով Անուշ Արշակյանը մեզ հետ զրույցում փոքր-ինչ սրտնեղած էր, բայց երգչուհին վստահ է՝ հոր ծնունդից մեկ օր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկը հոր բարեխոսությամբ էր հենց մարտի 1-ին ծնվել. «Երեկ առավոտյան պատկերացրեցի, թե հայրս ողջ լինելու դեպքում, ինչ ուրախությամբ կդիմավորեր թոռնուհուն. Այդ մտքերից մի փոքր տխրեցի, բայց վստահ եմ, որ նա վերեւից է մեզ տեսնում եւ ուրախանում: Հավատում եմ, որ ոչինչ պատահական չէ եւ հայրս հաստատ վերեւում բարեխոսել է, որ հենց իր ծննդյան նախորդող օրը մեր ընտանիքում նոր կյանք ծնվի»,- նշեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: