World Music Awards երաժշտական մրցանակաբաշխության Ֆեյսբուքի պաշտոնական էջում անդրադարձ է եղել երգչուհի Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան երգին։ Կայքը հրապարակել է Իվետայի «Love Wave» ստեղծագործության տեսահոլովակը, իսկ մեկնաբանության մեջ գովասանքի խոսքեր գրել երգչուհու և նրա կատարած աշխատանքի մասին։